«ՀԺ». ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալը գտնվում է Ռումինիայում
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ի ստացած հավաստի տեղեկությունների համաձայն, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայումս գտնվում է Ռումինիայում և այլևս չի պատրաստվում վերադառնալ Հայաստան։ ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալը զբաղեցրած պաշտոնից հեռացվել է ուղիղ մեկ ամիս առաջ։
Ըստ մամուլի հրապարակումների, որոնք որևէ կերպ չեն հերքվել, նրա անունը կապվում է «Հայբիզնեսբանկում» տիրող իրավիճակի հետ։
Ըստ այդ հրապարակումների, Ռոմիկ Հարությունյանը ի պաշտոնե ներգրավված է եղել բանկից խոշոր գումարների անհետացման շուրջ տարվող քննության գործում։ Մասնավորապես նշվում է, որ նա փորձել է գործարքներ առաջարկել գործով անցնող մեղադրյալներին։
Նշենք, որ «Հայբիզնեսբանկից» խոշոր գումարների անհետացման գործով ձերբակալված անձանց թվում է նաև բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը։ Վերջինս, մեր տեղեկություններով, վաճառքի է հանել իր ունեցվածքը, որը սակայն չի «ծածկում» բանկից անհետացած ողջ գումարը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ