«ՀԺ». «Ոսկու աշխարհի» սեփականատերը չի պատրաստվում վճարել 65 մլն դրամի տուգանքը
Հայկական Մամուլ
Խորենացու փողոցի «Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը չի պատրաստվում վճարել էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության կազմած 65 մլն դրամի տուգանքը: Նա փետրվարի 21-ին վարչական դատարանին հայց է ներկայացրել՝ ակտը առոչինչ ճանաչելու պահանջով։
Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին տեղեկացրել է գործարարը: «Իրենք շատ անգրագետ են, լկտի, անհիմն բաներ են արել»,- ասել է նա՝ հավելելով, որ շուկայի վերահսկողության տեսչության պետը տուգանելու իրավունք չուներ։ Նրա խոսքով՝ նման լիազորություն ի պաշտոնե միայն էկոնոմիկայի նախարարն ունի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ