Էշթոնը հանդիպել է Կլիչկոյի, Յացենյուկի, Տյագնիբոկի և Եֆրեմովի հետ
Աշխարհ
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հանդիպել է Ուկրաինայի նախկին ընդդիմության ղեկավար Վիտալի Կլիչկոյի, Արսենի Յացենյուկի և Օլեգ Տյագնիբոկի և Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովի հետ նա քննարկել է երկրում իրավիճակը և Ուկրաինայում տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Այս մասին գրում է ria.ru-ն:
Քաղաքական գործիչներն Էշթոնին ներկայացրել են Ուկրաինայի քաղաքական և ֆինանսատնտեսական իրավիճակը:
«Էշթոնը կուսակցությունների առաջնորդներին վստահեցրել է, որ ԵՄ-ի կողմից Ուկրաինային մեծ օգնություն կտրամադրվի՝ կառավարության ստեղծումից հետո»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նախկինում իշխող Ռեգիոնների կուսակցության նախագահ Ալեքսանդր Եֆրեմովն Էշթոնին հայտարարել է, որ իր կուսակիցների վրա ճնշում է գործադրվում: Նա նաև հայտարարել է, որ նոր իշխանությունը չի ազդում արմատականորեն տրամադրված քաղաքացիների վրա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ