Մայդանցիները ձևակերպել են ժողովրդական վստահության կառավարության անդամների ընտրության չափանիշները
Աշխարհ
Ժողովրդական վստահության կառավարության անդամներ չեն կարող լինել Ուկրաինայի հարյուր ամենահարուստ մարդկանց ցուցակի մասնակիցները և գործադիր իշխանության մարմինների ղեկավարները, ինչպես նաև նախագահի վարչակազմի աշխատողները, որոնք այդ պաշտոններն զբաղեցրել են 2010 թվականի սկզբից. ընտրության այս չափանիշներն է ձևակերպել ժողովրդական վստահության խումբը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Մյուս պահանջների թվում են՝ ճյուղում աշխատանքի առնվազն 7 տարվա փորձը, բացառությամբ Ներքին գործերի նախարարության, Ուկրաինայի անվտանգության խորհրդի, Պաշտպանության նախարարության, ղեկավար պաշտոններում առնվազն 5 տարվա աշխատանքի փորձը և մարդու իրավունքների խախտումներին մեղսակից չլինելը, ինչպես նաև կոռուպցիոն գործունեության մասին տեղեկատվության բացակայությունը, ասված է հայտարարության մեջ:
«Մենք այս չափանիշներով կստուգենք յուրաքանչյուր կոնկրետ թեկնածուի, որին կառաջարկի նոր խորհրդարանական մեծամասնությունը: Կառավարության յուրաքանչյուր անդամ պետք է ստանա Մայդանի հավանությունը»,-ընդգծված է փաստաթղթում:
Ինչպես լրագրողներին պարզաբանել է ժողովրդական վստահության խմբի քարտուղարության ներկայացուցիչ Վալերի Պեկարը, այնտեղ ներկայացված են Մայդանի հանգուցային կազմակերպությունները, որոնք առավել հզորներն են, հայտնիներն ու հեղինակավորները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ