Իտալիայի Սենատը վստահություն է հայտնել Մատեո Ռենցիի կոալիցիոն կառավարությանը
Աշխարհ
Իտալիայի խորհրդարանի Սենատը փետրվարի 25-ի գիշերը վստահություն է հայտնել երկրի կոալիցիոն կառավարությանը, որը փետրվարի 21-ին կազմվել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մատեո Ռենցիի կողմից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նախարարների նոր կաբինետին աջակցություն է հայտնել խորհրդարանի վերին պալատի 169 անդամ, դեմ է քվեարկել 139 սենատոր:
Իտալիայի նոր կառավարությունը ձևավորվել է չորս քաղաքական ուժերի՝ Դեմոկրատական կուսակցության, «Քաղաքացիական ընտրության», «Նոր աջ ուժերի» և «Կենտրոնի միության» ներկայացուցիչներից:
Փետրվարի 25-ին նոր կաբինետի նկատմամբ վստահության հարցը պետք է քվեարկության դրվի Պատգամավորների պալատում:
39-ամյա Մատեո Ռենցին ամենաերիտասարդ վարչապետն է Իտալիայի պատմության մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ