Արթուր Բաղդասարյանը չի հավատում ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի հաջողությանը
Քաղաքական
ԱԺ չորս իշխանությունների նախաձեռնությունը' անվստահություն հայտնելու կառավարությանը, հաջողություն չի ունենա: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հարցին ի պատասխան ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր տեսակետը ներկայացնելու իրավունք և չորս խմբակցությունների նախաձեռնությունն էլ այդ համատեքստում է դիտարկում: «Նման որոշում դեռ չկա, բայց երբ կներկայացնեն այն, խորհրդարանական կոալիցիան էլ համապատասխան դիրքորոշում կհայտնի: Չորս ուժերը չեն կարողանա հասնել հաջողության այդ հարցում, բայց նախաձեռնությունն իրենցն է»,-ասաց Բաղդասարյանը:
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն») ներկայացուցիչները նախատեսում են խորհրդարանում անվստահություն հայտնել կառավարությանը: Արդեն մի քանի շաբաթ է նրանք քննարկումներ են կազմակերպում, սակայն այդպես էլ չեն կարողանում գալ համաձայնության: Մյուս կողմից խորհրդարանում մեծամասնություն համարվող Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ իր օրակարգում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց չկա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ