Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ձևակերպում է փաստաթղթեր՝ Յանուկովիչի դեմ գործ հարուցելու համար
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կձևակերպի պաշտոնական փաստաթղթերը, որոնք հարկավոր են Վիկտոր Յանուկովիչի դեմ գործ հարուցելու համար: Այս մասին ասվում է Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկու հայտարարության մեջ:
Կոշուլինսկին հայտնել է, որ խոսել է գլխավոր դատախազի հետ, որը հաստատել է Յանուկովիչի դեմ գործ հարուցելու փաստը:
«Դատախազության քննիչը հրահանգել է կալանքի տակ առնել բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին, այդ թվում' Յանուկովիչին ու նրա շրջապատի գործիչներին»,-ասել է Կոշուլինսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Գերագույն ռադան դադարեցրել էր Յանուկովիչի սահմանադրական լիազորությունները' որպես նախագահ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ