Ուկրաինայի խորհրդարանի շենքի սայրաձողից կտրել են ԽՍՀՄ-ի խորհրդանշանը՝ կարմիր աստղը
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի սայրաձողից կտրել են ԽՍՀՄ-ի խորհրդանշանը՝ կարմիր աստղը: Itar-tass-ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանի կողասրահներում հայտնել է Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին:
«Խորհրդային աստղը կտրեցին»,-ասել է Կոշուլինսկին:
2013 թվականի վերջին «Բատկիվշչինայի» խմբակցությունից պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը դիմել էր խորհրդարանի այն ժամանակվա խոսնակ Վլադիմիր Ռիբակին՝ սայրաձողից խորհրդային աստղը հանելու խնդրանքով: Սակայն խորհրդարանի ղեկավարությունը հայտարարել էր, որ դրա ապամոնտաժումը կարող է տեղի ունենալ միայն պրոֆիլային ատյանների համապատասխան համաձայնեցումն ստանալուց հետո:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ