Մենք հո մեր ժողովրդի թշնամին չենք. Հովիկ Աբրահամյան
Քաղաքական
Որպես բարեփոխում` դա հիանալի գաղափար է, պարզապես նորից եմ ուզում ասել, որ մենք, եթե կա խնդիր` որևէ օրենքի հետ կապված, պատրաստ ենք այդ հարցերը վերանայել: Բայց գլոբալ առումով գաղափարը` որպես ռեֆորմ, շատ լավն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակների հարցին: Նա հավելեց, որ թերությունների դեպքում իրենք պատրաստ են քննարկել:
ԱԺ նախագահի խոսքով` այժմ բազմաթիվ քննարկումներ են գնում կառավարության, Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության հետ:
«Բազմաթիվ ձևաչափերով ուզում ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է: Սահմանադրական դատարանը դեռ կտա իր որոշումը, ամեն դեպքում մենք հո մեր ժողովրդի թշնամին չենք, մենք ուզում ենք լավ բարեփոխում իրականացնել: Եթե այդ բարեփոխման մեջ կան թերություններ, մենք պատրաստ ենք քննարկել»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ