Հովիկ Աբրահամյանն` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին
Քաղաքական
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը դժբախտություն է համարում երկրի բնակչության համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը նշեց, որ ցանկացած դեպք, որն ուղեկցվում է զոհերով, դժբախտություն է տվյալ երկրի ժողովրդի համար: «Ավելի վատ բան, քան մարդային զոհերը որևէ երկրի ժողովրդի համար չկա»,-ասաց ԱԺ նախագահը:
Հովիկ Աբրահամյանը չցանկացավ համադրել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը 2008թ. մարտի 1-ին Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ: «Դա բարդ բան է, ես չեմ ցանկանում այդ հարցերը համադրել միմյանց հետ: Յուրաքանչյուր նման դեպք ցավալի եմ համարում: Մենք պետք է միայն լավ բաների մասին մտածենք, լավ գործեր անենք մեր ազգի համար»,-նշեց Աբրահամյանը:
Պատասխանելով հարցին, թե Ուկրաինայի չանդամակցելու դեպքում ինչ ճակատագիր կունենա Մաքսային միությունը, Աբրահամյանը նշեց, որ կանխատեսումներով չի զբաղվում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ