Գերագույն ռադան Յանուկովիչին պատասխանատվության ենթարկելու համար կդիմի Հաագայի միջազգային քրեական դատարան
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է որոշում, որը ենթադրում է դիմել Հաագայի միջազգային քրեական դատարան՝ նախագահի պաշտոնից հեռացված Վիկտոր Յանուկովիչին պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Յանուկովիչից պատգամավորները ցանկանում են, որ քրեական պատասխանավության ենթարկվեն մի շարք այլ պաշտոնյաներ՝ անցած տարվա նոյեմբերից մինչ փետրվարի 22-ը տևած ցույցերի ընթացքում ակտիվիստների դեմ գործած հանցագործությունների համար։
Այս որոշմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր, ընդունվելու համար հարկավոր էր 226-ի համաձայնությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն