«Մարտի 1-ին ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու համար». Արթուր Աբրահամ
Սպորտ
Այսօր` փետրվարի 25-ին, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և նրա մրցակցի' Ռոբերտ Շտիգլիցի ամփոփիչ մամլո ասուլիսը (մարզիչների և մենեջերների մասնակցությամբ):
«Մարտի 1-ին ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու և իմ մարզչի, մարտարվեստի երկրպագուների, ընկերների, բարեկամների սպասելիքներն արդարացնելու համար: Հիմա սա է իմ թիվ մեկ նպատակը»,- հայտարարել է Արթուր Աբրահամը:
Ռոբերտ Շտիգլիցն իր հերթին նշել է, որ հաղթանակի է ձգտում և դրանով ցանկանում կերտել բռնցքամարտի պատմություն:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքում: Սա նրանց 3-րդ հանդիպումն է լինելու: Աբրահամն ու Շտիգլիցը առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց' նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուր Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի "Getec" մարզա համալիրում:
Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց:
Հիմա նրանց հաշիվը 1:1 է: Մարտի 1-ին կայանալիք մենամարտը վճռելու է, թե ով է երկու բռնցքամարտիկներց ուժեղագույնը:
Մրցելույթը կցուցադրվի գերմանական SAT 1 հեռուստաընկերության ուղիղ եթերում, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ