Համահայկական ձմեռային առաջին խաղեր. առաջատարները Թբիլիսիի լեռնադահուկորդներն են
Սպորտ
Համահայկական ձմեռային առաջին խաղերի երկրորդ օրը մրցապայքարի մեջ մտան լեռնադահուկորդները հսկա ոլորավայրէջք մրցաձևում:
Ծաղկաձորում է նաև Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից Արման Սերեբրակյանը, ով, չնայած հոգնածությանը, չէր կարող բաց թողնել առաջին անգամ Հայաստանում անցկացվող այս իրադարձությունը:
Տղամարդկանց մրցապայքարում 800 մետր մրցատարածությունում առաջին տեղը գրավեց Նիկոլոզ Կոզանաշվիլին (Թբիլիսի), երկրորդ տեղը՝ Արման Սերեբրակյանը (Նովաթո): Լավագույն եռյակը եզրափակեց Ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը:
Կանանց մրցապայքարում առաջատարը կրկին Թամար Բարբարյանն էր (Թբիլիսի): Ծաղկաձորցի Եվա Պապոյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ Վանաձորցի Սիրանուշ Մաղաքյանը հանգրվանեց 3-րդ տեղում:
Նշենք, որ վաղը լեռնադահուկորդները կպայքարեն հատուկ ոլորավայրէջք մրցաձևում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ