Վիկտոր Յանուկովիչը կասկածվում է դիտավորյալ սպանությունների մեջ
ԱՐԽԻՎ
Վիկտոր Յանուկովիչին հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի դիտավորյալ սպանության մասին հոդվածով կասկածվելու հիման վրա: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ն, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին: «Կարող եմ հաղորդել, որ կասկածվելու մասին տեղեկացվել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Հոդվածը՝ մարդկանց զանգվածային սպանություններ (հոդված 115, մաս 1) ծանրացուցիչ հանգամանքներում»,- հայտարարել է Մախնիցկին փետրվարի 25-ին Կիևում լրագրողների հետ հանդիպմանը:
Կիևի կենտրոնական հրապարակում' Մայդանում, բողոքի զանգվածային ակցիաների ու բախումների հետևանքով նախորդ շաբաթ զոհերի թիվը հասել է 80-ի: Երկրում սուգ էր հայտարարվել: Փետրվարի 23-ին հազարավոր մարդիկ ծաղիկներ ու մոմեր են տարել Մայդան' հարգելով զոհերի հիշատակը: Երկրում փոխվել է իշխանությունը, իսկ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետախուզման մեջ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)