Համահայկական ձմեռային խաղեր. Մոսկվայի հոկեյիստները 11:4 հաշվով հաղթեցին Մոնրեալի թիմին
Սպորտ
Մոսկվայի հոկեյիստները 11:4 հաշվով հաղթեցին Մոնրեալի իրենց մրցակիցներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում մեկնարկած 1-ին Ձմեռային համահայկական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում: Մոսկվայի թիմը իր հաղթանակը ապահովեց այս խաղի արդեն առաջին խաղափուլում՝ 6:0: Մոնրեալցիները իրենց մեջ ուժ գտան երկրորդ խաղափուլը 2:0 հաշվով շահելու` կրճատելով հաշվի մեջ եղած տարբերությունը, բայց ոչ ավելին: Երրորդ խաղափուլում Մոսկվացի հոկեյիստները խփեցին 5 գոլ` փոխարենը բաց թողնելով 2-ը` հաղթելով այս մրցամարտում 11:4 ընդհանուր հաշվով:
Հաջորդ խաղում հանդիպելու են Երևանի և Մոնրեալի թիմերը: Ձմեռային համահայկական խաղերի հոկեյի մրցաշարին մասնակցում են միայն նշված 3 թիմերը՝ Երևան, Մոսկվա, Մոնրեալ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ