«Զենիթ» - «Բորուսիա»` 2:4 (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 4:2 հաշվով առավելության հասավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը մեկնարկից 4 րոպե անց բացեց Հենրիխ Մխիթարյանը, մեկ րոպե անց կրկնապատկեց Մարկո Ռոյսը: Թիմերը ընդմիջման գնացին 0:2 հաշվով:
Երկրորդ խաղակեսում Օլեգ Շատովը կրճատեց գոլային տարբերությունը՝ աչքի ընկնելով 58-րդ րոպեին: Դորտմունդցիներից երեք րոպե պահանջվեց գոլային առավելությունը կրկին երկուսի հասցնելու համար: Այս անգամ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին: 69-րդ րոպեին Հալկը 11 մետրանոց հարվածից հաշիվը դարձրեց 2:3, իսկ 71-րդ րոպեին Լևանդովսկին իր երկրորդ գոլը խփեց` վերջակետ դնելով հանդիպմանը:
Նշենք, որ Մխիթարյանը փոխարինվեց 70-րդ րոպեին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ