Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայում ռեկորդ սահմանեց
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում` «Զենիթի» դեմ հանդիպմանը, Դորտմունդի «Բորուսիան» դարձավ առաջին ակումբը, որին հաջողվել է ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլի արտագնա խաղի առաջին հինգ ընթացքում րոպեների երկու գոլ հեղինակել: Այս մասին հայտնում է Infostrada-ն:
Հիշեցնենք, որ 4-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իսկ մեկ րոպե անց կրկնապատկեց Մարկո Ռոյսը:
Հանդիպումն ավարտվեց դորտմունցիների հաղթանակով 4:2 հաշվով: Գերմանական ակումբի կազմում դուբլ ձևակերպեց Լևանդովսկին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ