Իմ տպավորությունն ամենևին էլ այնպիսին չէ, որ մենք հեշտ ենք հաղթել «Զենիթին». Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայում «Զենիթի» (4:2) դեմ խաղից իր ստացած տպավորությունների մասին:
«Մենք քառորդ եզրափակիչ դուրս գալու առաջադրանքի միայն 50%-ը կատարեցինք: Չգիտեմ` հաջորդ փուլ կանցնենք, թե ոչ: Մի բան հաստատ կարող եմ ասել` խաղը չի կարելի անվանել հեշտ: Իմ տպավորությունն ամենևին էլ այնպիսին չէ, որ մենք հեշտ ենք հաղթել «Զենիթին»: Մենք ջանասիրաբար աշխատում էինք և պատրաստվում այս խաղին: Պետք է կենտրոնանանք տնային խաղի վրա: Մեզ ավելի հեշտ չի լինելու, քան Պետերբուրգում էր»,-Կլոպի խոսքը մեջբերում է «Զենիթի» թվիթերյան պաշտոնական էջը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն