«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի հրավիրած անվտանգության խորհրդի նիստին
Հայկական Մամուլ
Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկվել է պրոբացիոն համակարգի նախագիծը: Այն ներկայացրել է Հրայր Թովմասյանը: Սեյրան Օհանյանը զեկուցել է ՀԱՊԿ հետ կապված խնդիրների մասին, իսկ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է «Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը:
Ուշագրավ է, որ ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չի եղել, չնայած նախօրեին մասնակցել է ձմեռային խաղերի բացմանը:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ