«Ժողովուրդ». Չի կարելի դատավորների աշխատավարձը պակասեցնել. արձագանքում է Եվրոպայի դատավորների միությունը
Հայկական Մամուլ
Թերթն արդեն տեղեկացրել էր, որ հայաստանյան մի շարք դատավորներ դիմում են գրել համաշխարհային եւ եվրոպական դատավորների միությանը՝ դժգոհելով, որ իրենց աշխատավարձերն ու թոշակները պակասել են: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ միությունն արձագանքել է հայաստանյան դատավորների բողոք-նամակին: Ըստ այդմ՝ Եվրոպայի դատավորների միությունը մի նամակ է ուղարկել՝ հորդորելով ՀՀ իշխանություններին, թե չի կարելի դատավորների աշխատավարձը պակասեցնել, թոշակը կրճատել եւ դատավորներին էլ պահել գործադիրից կախվածի կարգավիճակում:
Այս նամակին թվախեղդ եղանակով պատասխանել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` նշելով, թե իրենք ճիշտ են վարվել՝ կրճատումներ անելով: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն այսպիսի կարծիք էր հայտնել. «Մենք վաղուց արդեն Եվրոպայի ասածը չենք ընդունում: Մենք ունենք նոր ուղղվածություն՝ Մաքսային միություն»: Այսպիսով՝ թերեւս դատավորները մի նամակ գրեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ