«ՀԺ». Հանրապետականները «դեմ» են քվեարկելու Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծին
Հայկական Մամուլ
Հանրապետական խմբակցությունը «դեմ» է քվեարկելու Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած օրինագծին, որի քննարկումը խորհրդարանը սկսեց երեկ եւ կշարունակի այսօր:
Այս մասին երեկ «ՀԺ» թղթակցին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Այսպիսով, Հանրապետականն արդեն երրորդ անգամ կտապալի Հայ ազգային կոնգրեսի այս նախաձեռնությունը, որին ի սկզբանե հրապարակավ խոստացել էր աջակցել: «Այն հարցերին, որոնք բարձրացվում են ընդամենը ժամանակի եւ պահի ազդեցության տակ, որպեսզի այդ ժամանակահատվածում որոշակի քաղաքական դիվիդենտներ վերցնեն, մենք դեմ ենք, որովհետեւ, հիշելով այդ ողբերգական իրադարձությունները' մենք փորձում ենք դասեր քաղել եւ որեւէ կերպ թույլ չենք տա' որեւէ քաղաքական ուժ դա շահարկի իր քաղաքական շահերը սպասարկելու համար»,- ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Շարունակությունը` «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ