«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը ստել է
Հայկական Մամուլ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեռ փետրվարի 5-ին ԱԺ-ում հայտարարել էր, թե Որոտանի հէկ-ը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը: Պարզվում է, սակայն, Հ. Թովմասյանը, մեղմ ասած, ստել է: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է հայտնվել Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը, որտեղից տեղեկանում ենք, որ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «օգտագործվող սեփականության իրավունքով վաճառողին պատկանող ամբողջ գույքը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որտեղ են գտնվում, շարժական են, թե անշարժ, թե օժտված են միանգամից երկու հատկանիշներով, նյութական, թե ոչ նյութական»:
Այսինքն՝ Որոտանի հէկ-ը չունի որեւէ գույք, որեւէ տեխնիկա եւ հիմա չի կարող այլեւս զբաղվել էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Ի դեպ, 2010թ. դեկտեմբերին կառավարության որոշմամբ վաճառվել էր «Ձորահէկ»-ի գույքը, իսկ դրանից 6 ամիս անց՝ 2011թ. մայիսին, կառավարությունը լուծարեց այն՝ հիմնավորմամբ, որ հէկ-ն այլեւս գույք չունի: Նույնը հիմա սպառնում է Որոտանի հէկ-ին:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ