Մարտի 1-ը բոլորիս ցավն է. Արմեն Մարտիրոսյանը մասնակցելու է ՀԱԿ հանրահավաքին
Քաղաքական
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ: Հանրահավաքում ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լուրեր.com-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ ճշտելու` վերջինս մասնակցելո՞ւ է հանրահավաքին:
«Այո, մասնակցելու եմ, որովհետև Մարտի 1-ը բոլորիս ցավն է, «Ժառանգությունը» կանգնած է ժողովրդի կողքին և ինքը ևս այդ հարվածներն իր վրա է վերցրել»,-ասաց Մարտիրոսյանը և հավելեց, որ ինչպես ցանկացած Մարտի մեկին, այս անգամ էլ իրենք ժողովրդի կողքին են:
Հարցին, թե «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելո՞ւ է հանրահավաքին, թե` ոչ, Մարտիրոսյանն ասաց. «Հանրահավաքին մասնակցելու եմ ես, իսկ մեր կուսակցականներն ազատ են իրենց որոշման մեջ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ