Օբաման հայտարարել է երկրում երկու նոր ինովացիոն գիտարտադրական կենտրոնների ստեղծման մասին
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է երկրում երկու նոր ինովացիոն գիտարտադրական կենտրոններ բացելու մասին:
Դրանք ստեղծվում են Պենտագոնի մասնակցությամբ և նպատակ ունեն բարձրտեխնոլոգիական ինդուստրիայի զարգացումը և տնտեսության այդ հատվածում նոր աշխատատեղերի ստեղծումը:
Կենտրոններից մեկը բացվելու է Չիկագոյից ոչ հեռու և կենտրոնանալու է նախագծման և արտադրության ավտոմատացված միջոցների մշակման ու ստեղծման վրա: Մյուս կենտրոնում, որը գտնվելու է Դեթրոյթի մերձակայքում, մասնագետները կզբաղվեն թեթև մետաղների մշակման նոր մեթոդների որոնմամբ:
Նպատակներից մեկը, որն իր առջև դնում է Սպիտակ տան գործող վարչակազմը, աշխատաշուկայի վերականգնումն է և գործազրկության կրճատումը, այդ թվում՝ բարձրտեխնոլոգիական արտադրությունների սեկտորի զարգացման միջոցով:
«Եթե մենք ցանկանում ենք ավելի շատ լավ աշխատողներ ներգրավել Ամերիկայի արդյունաբերության մեջ, մենք պետք է համոզվենք, որ առաջավոր դիրքերում ենք արտադրական նոր հմտությունների ու տեխնոլոգիաների ոլորտում»,-ընդգծել է Օբաման:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)