Տեր Շտեգենը բուժզննում է անցել «Բարսելոնայում»
Սպորտ
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 21-ամյա դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը բուժզննում է անցել կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու համար: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Բուժզննումը բարեհաջող է ավարտվել և ֆուտբոլիստի մոտ առողջական խնդիրներ չի գրանցվել: Առաջիկայում կատալոնյան ակումբը պայմանագիր կկնքի ֆուտբոլիստի հետ, սակայն այդ մասին պաշտոնապես կհայտարարվի մրցաշրջանի ավարտից հետո:
Գործարքի ֆինանսական կողմի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն ավելի վաղ տեղեկություն հայտնվեց, որ Տեր Շտեգենի տեղափոխությունը «Բարսային» կարժենա 12 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ