Միխայիլ Վարդանյանը նշանակվել է Բայկոնուր տիեզերակայանի ղեկավար
Այլ
Բայկոնուր տիեզերակայանի նոր ղեկավար է նշանակվել Միխայիլ Վարդանյանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռոսկոսմոսի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Զուբարևան:
«Հաստատում եմ Միխայիլ Վարդանյանին «Վերգետնյա տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների շահագործման կենտրոն-«Յուժնի» տիեզերական կենտրոն» համերկրային պետական ունիտար ձեռնարկության մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նշանակելու մասին հրամանը»,-նշել է նա:
Միխայիլ Վարդանյանը ծնվել է 1959 թվականի մարտի 20-ին Գրոզնի քաղաքում: 1981 թվականին ավարտել է Մոժայսկու անվան ռազմաինժեներական ինստիտուտը, 1990 թվականին՝ Ձերժինսկու անվան ռազմական ակադեմիան:
Վարդանյանի ամբողջ կյանքն ու կարիերան կապված է Բայկոնուրի հետ: 1981-ից մինչև 2011 թվականը նա տիեզերակայանում ծառայել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի զինված ուժերի ինժեներային եւ հրամանատարաշտաբային պաշտոններում, զորամասերից մեկի բաժանմունքի ինժեներից հասնելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հինգերորդ պետական փորձարարական տիեզերակայանի պետի պաշտոնին (Բայկոնուր տիեզերակայանն այդպես էր կոչվում մինչև իր ապառազմականացումը):
Վերջին տարիներին Վարդանյանն աշխատում էր «Կորպորացիա «ՎՆԻԻԷՄ» ԲԲԸ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ, «Վերգետնյա տիեզերական ենթակառուցվածք» ընկերության ղեկավար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ