Անհետացել է Յանուկովիչի ամենաթանկարժեք ավտոմեքենան
Աշխարհ
Վիկտոր Յանուկովիչի «Մեժիգորիե» առանձնատան ավտոտնակից անհետացել է Horch 855 Special Roadster մակնիշի մեքենան: Այս մասին հաղորդում է AUTO-Consulting-ը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Յանուկովիչի «Մեժիգորիե» առանձնատունը բաց էր բոլոր այցելուների և լրագրողների համար: Առանձնատան «բացում-ցուցահանդեսի» ժամանակ ուկրաինացիները բաց չեն թողել Յունուկովիչի ավտոտնակն ուսումնաիրելու հնարավորությունը, որտեղ և գտնվում էր թանկարժեք և հնաոճ ավտոմեքենաների հարուստ հավաքածու: Այս ընթացքում է նախատեսվել ամենաթանկարժեք մակնիշի «առևանգումը»:
Գողացված մեքենան արտադրվել էր 1935թ.-ին:1935 -1939 թթ.-ին Horch 855 Special Roadster-ը համարվել է ներկայացուցչական դասի առաջատար ավտոմեքենաներից: Այն Horch-ի ու Audi-ի պատմության մեջ համարվում էր առավել հազվադեպ հանդիպող մոդելը և մեր օրեր է հասել ընդամենը 3 նմուշ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ