Աղվան Վարդանյանը՝ «Նաիրիտի» հանձնաժողովի չստեղծվելու մասին
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր մերժվեց ՀՅԴ-ի կողմից ներկայացված «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե որոնք կլինեն ՀՅԴ հետագա քայլերը:
«Պետք է մտածենք և քննարկենք հրապարակային լսում կազմակերպելու հնարավորությունը` հրավիրելով մադկանց, ովքեր լավատեղյակ են այս ամբողջ գործընթացին: Գոնե հասարակության մակարդակով ցանկանում ենք հասկանալ ինչ է կատարվել Նաիրիտի հարցում», - ասաց Աղվան Վարդանյանը:
Վերջինիս խոսքով՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ՀՀԿ-ն կողմ է` այն ավելի ուշ ստեղծելուն:
«Դա խոստում էր այն մասին, որ ինչ-որ առումով աշնանն իրենք հանդես կգան նման հանձնաժողով ստղծելու առաջարկով: Աստված տա, որ մինչև աշուն մենք այնպիսի վատ զարգացումներ չունենանք, որ հանձնաժողով ստեղծելն արդեն կլինի անիմաստ»,-ասաց ՀՅԴ պատգամավորը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ