Յուլյա Տիմոշենկոն ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը
Աշխարհ
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն փետրվարի 26-ին Կիևում հանդիպում Է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բյոռնսի հետ և քննարկել երկրի իրադրության կարգավորումը, հաղորդում Է կուսակցության մամուլի ծառայությանը:
«Կողմերը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը և կարծիքներ փոխանակել ճգնաժամից դուրս գալու ուղիների շուրջ»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է «Բատկիվշչինայի» կայքում:
Նշվում Է, որ Ուիլյամ Բյոռնսը «Յուլյա Տիմոշենկոյին շնորհավորել է բանտից ազատվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ակտիվ քաղաքական կյանք նրա վերադարձը կնպաստի Ուկրաինայի իրադրության կայունացմանը»:
Բյոռնսը նաև Տիմոշենկոյին է փոխանցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի շնորհավորանքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ