Լարված իրավիճակ Ղրիմում (ուղիղ միացում)
Աշխարհ
Ղրիմը չի ճանաչել Կիևի նոր իշխանությունը, ինչի արդյունքում սկսվել են բողոքի ցույցեր: Երկրամասը կարող է պաշտոնապես դիմել Մոսկվայի օգնությանն Ուկրաինայի կազմից դուրս գալու հարցում: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Նշվում է, որ ներկայումս խորհրդարանի շենքի մոտ են գտնվում Կիևի նոր իշխանությունների մի քանի հարյուր հակառակորդներ և Ղրիմի առնվազն 2000 թաթար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պետդումայի պատգամավորները հայտնել են, որ Ռուսաստանը սկսում է դյուրացված սխեմայով անձնագրերի հանձնումը: Իսկ եթե Ղրիմը միավորման խնդրանքով դիմի, ապա խնդրանքը կուսումնասիրվի կարճ ժամկետներում:
Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհուրդը հանդես Է եկել նաև այն հայտարարությամբ, որում ասված Է, թե Ղրիմի իշխանություններն սպասում են Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի շուտափույթ լուծման և անհանգստացած են առանձին ժողովրդական պատգամավորների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ գործադրվող ճնշումից ու ահաբեկումից:
ՂԻՀ ԳԽ նախագահությունում տագնապ են հայտնում ճնշման, ահաբեկման ու շանտաժի դեպքերի առնչությամբ, որոնց ենթարկվում են առանձին ժողովրդական պատգամավորներ ու նրանց ընտանիքները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ