«Մանչինին ինձ ֆուտբոլային մինի թիմ է թողել». Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է «Գալաթասարայի» մարզիչ Ռոբերտո Մանչինիի խոսքերին:
Իտալացի մասնագետը հայտարարել է, որ հենց ինքն է կառուցել այն «Ինտերը», որի հետ պորտուգալացին 2010թ-ին հաղթեց Չեմպիոնների լիգայում, Իտալիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում:
«Զավեշտալի է նման բան լսելը, քանի որ այդ եզրափակիչում իմ թիմում կային Լուսիոն, Տիագո Մոտան, Միլիտոն, Պանդևը, Սնեյդերը: 11 խաղացողներից 6-ի հետ նա չի աշխատել: Ստացվում է, որ նա ֆուտբոլային մինի թիմ է կառուցել, քանի որ իր թիմից աշխատել է միայն 5 ֆուտբոլիստի հետ»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նշենք, որ «Չելսիի» և «Գալաթասարայի» միջև հանդիպում տեղի կունենա այսօր երեկոյան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ