Առաջիկա օրերին Ուկրաինային 5 մլրդ եվրո կպահանջվի տնտեսական կոլապսից խուսափելու համար. The Times
Աշխարհ
Ուկրաինային մինչև փետրվարի 28-ը 5 մլրդ եվրո կպահանջվի տնտեսական կոլապսից խուսափելու համար: Այդ մասին հաղորդել է բրիտանական The Times թերթը՝ վկայակոչելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի շրջապատի արևմտյան դիվանագետների, որը փետրվարի 25-ին այցելել էր Կիև:
«Ուկրաինայի նոր ղեկավարներն արևմտյան կառավարություններին նախազգուշացրել են, որ առաջիկա երեք օրվա ընթացքում իրենց անհրաժեշտ է գտնել 5 մլրդ եվրո»,-նշել է հրատարակությունը:
Ըստ թերթի տվյալների՝ արևմտյան դիվանագետներին ներկայացվել են բյուջետային վճարումների հաշիվներ, որոնք պետք Է արվեն առաջիկա օրերին: «Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի դիմաց պետք է վճարել 1,3 մլրդ եվրո, ևս 870 մլն եվրո պետք Է մարվի Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ պարտավորությունների գծով,-փաստաթղթից մեջբերում է արել թերթը:-Անհրաժեշտ Է նաև վճարել կենսաթոշակները, պետական հատվածի աշխատավարձերը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ