Տիգրան Սարգսյանը` կառավարությանն անվստահություն հայտնելու մասին
Քաղաքական
Չորս ոչ իշխանական ուժերի մտադրությանը՝ անվստահություն հայտնել վարչապետին ու կառավարությանը, Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը` վարչապետը:
«Քաղաքական ուժերի իրավուքն է, ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, դա քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է շատ երկրներում և, տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից։ Կուսակցությունների այդ գործիքը գտնվում է մեր ընդդիմախոսների զինանոցում և, երբ որ նրանք նպատակահարմար են գտնում այդ գործիքն օգատգործել, իրենց քաղաքական պայքարի ռազմավարությունից ելնելով` նրանք կարող են օգտվել: Դա նորմալ քաղաքական պայքարի ձև է» ,-ասաց նա։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ