Տիգրան Սարգսյանը Հայաստանում ուկրաինական սցենարի կրկնությունն անիրատեսական է համարում
Քաղաքական
Տիգրան Սարգսյանը Հայաստանում ուկրաինական սցենարի կրկնությունն անիրատեսական է համարում: Ազգային ժողովում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն կլինի իր դիրքորոշումը, եթե ՀՀ Նախագահի կուսակիցները սկսեն հանդես գալ նրա քննադատությամբ, ինչպես արեցին Ուկրաինայի նախկին Նախագահ Վիկտոր Յանուկովիչի կուսակիցները, ՀՀ վարչապետը նշեց, որ նման համեմատությունը կոռեկտ չի համարում , իսկ Հայաստանում նման սցենարի կրկնությունն անիրատեսական է: «Ասեմ, որ որոշ ագրեսիվ ընդդիմախոսներ երազում են այդպիսի սցենարի մասին, սակայն, ես կարծում եմ, որ այդպիսի սցենանրներ Հայաստանում չեն կարող լինել մի քանի պատճառներով: Առաջին պատճառն այն է, որ մեր քաղաքական թիմի դիրքորոշումը և մեր քաղաքական թիմի ղեկավարի դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը, որ մենք պետք է մեր ընդդիմախոսների հետ կառուցենք երկխոսության կամուրջներ: Լինի դա խորհրդարանում կամ դրանից դուրս, մենք մշտապես համագործակցության եզրեր գտնելու կողմնակից ենք և այդ առումով մեր քաղաքական դիրքրոշումը շատ հստակ է»,- նշեց վարչապետը:
Մյուս գործոնը, որը նշեց վարչապետն, այն է, թե ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկիրն ունի տնտեսական խնդիրներ, որի մասին առաջինը բարձրաձայնում են իշխանությունները:
Վարչապետը ամենակարևորը համարում է ժողովրդի դիրքորոշումը: Նրա խոսքով՝ մեր ժողովուրդն անցել է այդ ճանապարհը, և մենք գիտենք այդ ճանապարհի վտանգները: Դա դաս է եղել մեր իշխանություների համար, բոլոր կուսակցությունների համար: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը իր խոր իմաստնությունը և շրջահայացությունը կդրսևորի նաև այս պարագայում:
ՀՀ վարչապետը չափազանց կարևոր գործոն է համարում նաև այն հանգամանքը, որ արտաքին քաղաքական կուրսի հարցում ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցում է իշխանություններին: «Այն քաղաքկան որոշումը, որ կայացրել է մեր երկրի Նախագահը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, բնակիչների ճնշող մեծամասնությունը հավանության է արժանացրել, ինչը նշանակում է, որ այդ առումով էլ օբյեկտիվ հիմքեր քաղաքական խնդիրներ ստեղծելու համար չկան»,- նշեց Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ