«Ժողովուրդ». Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալին շուտով պատրաստվում են ՔԿՀ-ից տեղափոխել
Հայկական Մամուլ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալ Խաչատուր Պողոսյանին շուտով պատրաստվում են Երեւան
ՔԿՀ-ից տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, սակայն Խաչատուրը դեմ է այդ տեղափոխմանը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Խաչատուրի կինը՝ Նոնա Հակոբյանը: «Ամուսինս շաքարային դիաբետով հիվանդ է: Ավելին՝ ձեռքի վրա ուռուցք է գոյացել: Չգիտեմ ինչ անեմ, եթե նրան հեռու քրեակատարողական հիմնարկ տեղափոխեն, չեմ կարողանա դեղերը ժամանակին հասցնել: Ո՞ւմ դիմեմ, որ կկարողանա այս իրավիճակում օգնել ամուսնուս»:
Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը փետրվարի 5-ին վերադարձրել է սույն գործով երեք դատապարտյալների բողոքը: Չնայած այս ամենին, Նոնան ասաց, որ թեեւ իրենք սպառել են հայաստանյան բոլոր դատական ատյանները, սակայն հույսները չեն կորցրել եւ դիմելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Նշենք, որ էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը' Ռուզաննա Սեդրակյանը, եւս «ժողովուրդ»-ին հայտնել էր, որ դիմելու է ՄԻԵԴ:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ