«ՀԺ». «Գազպրոմ» ընկերության նախագահը երեկ ժամանել է Հայաստան. այցը բավական թանկ է նստել մեր վրա
Հայկական Մամուլ
Ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը երեկ ժամանել է Հայաստան: Եւ այդ այցը բավականին թանկ է նստել մեր վրա: Խնդիրն այն է, որ այս օրերին «գազի տեսուչները» դռնեդուռ ընկած մարդկանցից հավաքում են հունվար ամսին ծախսած գազի վճարումները: Այդ հավաքագրումները հաջողությամբ իրականացնելու համար տեսուչները մարդկանց սպառնում են, թե կդադարեցնեն նրանց գազամատակարարումը:
Թերեւս դժվար է տեսուչների այսպիսի համառությունը բացատրել այլ կերպ, քան իրենց գերագույն շեֆի' Ալեքսեյ Միլլերի այցով: «Գազպրոմ Արմենիան»` նույն ինքը «Հայռուսգազարդը», գործում է նույն սկզբունքներով, ինչ ռուսական բոլոր խոշորագույն ընկերությունները: Իսկ այդ սկզբունքներից ամենաէականը շեֆերին ցուցանիշներ ներկայացնելն է: Գազի տեսուչներն այս օրերին զբաղված են հենց դրանով: Իսկ թե ինչ մթնոլորտ է դա ստեղծում Հայաստանում, այս պահին նրանց չի էլ հետաքրքրում: Ի դեպ նշենք, որ գազի դիմաց վճարումը ուշացրած բաժանորդի գազամատակարարման դադարեցումը, ըստ գործող կարգի, այնքան էլ հեշտ գործընթաց չէ:
Շարունակությունը` «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ