«Ժողովուրդ». Վաճառում են ժամկետանց ձու
Հայկական Մամուլ
Հայաստանյան շուկայում դեռ շարունակվում է ներկրված հավկիթի վաճառքը: Ըստ պաշտոնական տեղեկության, 2013-ին հանրապետություն է ներկրվել 17 մլն 476 հազար 483 հատ ձու: Այս տարվա երկու ամիսներին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ փետրվարի 23-ը ներկրվել է 2 մլն 282 հազար 400 հատ հավկիթ, որը թեև 2013-ի համեմատ քիչ է, սակայն միևնույն է` մտահոգիչ թիվ է:
Թվային այս տվյալները մտահոգում են հատկապես ՀՀ-ում ձու արտադրող ընկերությունների տնօրեններին, քանի որ առջևում Սուրբ Զատկի տոնն է, և իրենց կողմից արտադրված ձուն ներկրվածի պատճառով այդքան էլ լավ չի վաճառվում:
Բացի այս, ինչպես պնդում են մասնագետները, այսօր ձվի շուկայում ոչ միայն վաճառվում է ժամկետանց հավկիթ, այլև խախտվում են ե՜ւ արտադրողի, ե՜ւ սպառողի իրավունքները:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ