«Ժողովուրդ». Ուկրաինայում սպանված հայ գործարարի հարազատները հայտնվել են անօգնական վիճակում
Հայկական Մամուլ
«Փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դանակի 6 ու հրազենի 3 հարվածից սպանված 47-ամյա գործարար Ստեպան Ճորոխյանի հարազատները հայտնվել են անօգնական վիճակում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանն ասաց, որ գործարարի հարազատները դիմել են հայ համայնքին՝ դագաղ գնելու համար գումար հատկացնելու խնդրանքով,սակայն համայնքի սանիկների մեծ մասը հրաժարվել է օգնել գործարարի ընտանիքին: Իսկ թե ինչու՝ Վաղարշ Մելքոնյանը չկարողացավ ասել. «Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ հարաբերություններ են ունեցել նրա հետ ու ինչ խնդիր կա նրանց մեջ, որ չեն ցանկանում օգնել: Կամ գուցե հետո օգնեն»:
Ըստ համայնքի ղեկավարի` գործարարը վերջին շրջանում ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել և միլիոնավոր թշնամիներ. «Աստված գիտի, թե ինչի համար են խփել: Բիզնեսմեն, խառը տղա էր: Կարծում եմ՝ դեպքը պայմանավորված էր իր գործունեության հետ և այստեղ ազգայինի հարց չկա»,–գրում է թերթը։
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ