Ղրիմում զինված անձինք գրավել են խորհրդարանը ու տարածաշրջանային կառավարման մարմնի շենքերը
Աշխարհ
Ղրիմում զինված անձինք գրավել են խորհրդարանը ու տարածաշրջանային կառավարման մարմնի շենքը. այդ շենքերի մոտ բարձրացվել է Ռուսաստանի դրոշը: Այս մասին հայտնում gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ղրիմի ՆԳՆ կայքը:
Ըստ աղբյուրի` դիմակավորված, սև համազգեստով և Կալաշնիկովի ինքնաձիգերով զինված մոտ 30 մարդ շենքի անվտանգության աշխատակիցներին հրամայել են լքել խորհրդարանի շենքը և հանձնել զենքերը:
Այս պահի դրությամբ` Ղրիմի գերագույն ռադայի շենքը շրջափակված է: Զինվորական համազգեստով, դիմակավորված և զինված մարդկանց պահանջները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ երեկ Ղրիմի խորհրդարանի մոտ հավաքվել էր 20.000 մարդ: Ռուսամետ և ուկրաինամետ ուժերի բախումների հետևանքով, ըստ ԶԼՄ-ների, մահացել է 3 մարդ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ