Ղրիմում անկարգությունների ընթացքում տուժածների թիվը հասել է 30-ի
Աշխարհ
Ղրիմում փետրվարի 26-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում տուժածների թիվը հասել է 30-ի, հաղորդում է ինքնավար հանրապետության առողջապահության նախարարությունը:
«Ըստ վերջին տեղեկատվության՝ այսօր բժշկական օգնության է դիմել արդեն 30 մարդ, որոնք վնասվածք են ստացել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադայի մոտ կայացած հանրահավաքում մարդկանց զանգվածային կուտակումների ժամամակ: Նրանցից վեցը հոսպիտալացվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, ևս երեքինը՝ միջին աստիճանի ծանր: Տուժածներն ստացել են գանգուղեղային վնասվածքներ, որովայնի բութ և այլ վնասվածքներ:
Փետրվարի 26-ին Ղրիմի խորհրդարանի մոտ ընդհարումներն ակտիվացել են, որտեղ միաժամանակ տեղի է ունեցել երկու հանրահավաք՝ այն բնակիչներինը, որոնք հանդես են գալիս Ուկրաինայում իշխանափոխության դեմ, և ղրիմցի թաթարներինը, որոնք այն պաշտպանում են:
Նախօրյակին Ղրիմի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա են սկսել Գերագույն խորհրդի շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով չճանաչել երկրի նոր ղեկավարությանը: Հավաքվածները պահանջում են անցկացնել հանրաքվե, որտեղ բնակիչները կընտրեն տարածաշրջանի հետագա զարգացման ուղին՝ Ուկրաինայի կազմում ինքնավար հանրապետության ներկայիս կարգավիճակում` որպես անկախ պետություն կամ Ռուսաստանի կազմում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ