Իկեր Կասիլյասը՝ ռեկորդակիր
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը սեփական դարպասն անառիկ պահելու ցուցանիշով Իսպանիայում ռեկորդ սահմանեց: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում` «Շալկեի» դեմ հանդիպմանը, Կասիլյասն ավելացված ժամանակում գոլ բաց թողեց և դարպասն անառիկ պահելու ցուցանիշը հասցրեց 952-ի, ինչը 28 րոպեով ավելին է, քան «Ատլետիկոյի» դարպասապահ Աբել Ռեսինոյի ցուցանիշը:
Նշենք, որ Ռեսինոն այդ ցուցանիշը գրանցել էր 1990/91թթ. մրցաշրջանում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ