Մենք ամեն գնով պետք է կանխենք Ղրիմում արյունահեղությունը. Ավակով
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ղրիմի Գերագույն խորհրդի և Նախարարների խորհրդի շենքերի գրավվման համար հատուկ պատրաստվածության են անցել Ուկրաինային ներքին զորքերն ու ոստիկանությունը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:
«Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար շրջապատվել է այն թաղամասը, որտեղ գտնվում է Ղրիմի Գերագույն ռադայի շենքը: Ձեռնարկվել են նաև մի շարք այլ միջոցներ՝ հակազդելու ծայրահեղական գործողություններին. անհրաժեշտ է ձեռնարկել հատուկ միջացառումներ: Մենք ամեն գնով պետք է կանխենք Ղրիմում արյունահեղությունը»,-գրել է նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն