Բացառում եմ քաղաքական ուղղորդում. Գևորգ Կոստանյանը` «Արարատցեմենտի» մասին
Քաղաքական
«Արարատցեմենտ» գործարանի պոմպակայանի ջրազրկման խնդրի հետ կապված իրականացվել են քննչական գործողություններ, իսկ քրեական գործ չի հարուցվել: Այդ մասին ՀՀ կառավարության նիտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Գործարանի հետ կապված բացառում եմ քաղաքական ուղղորդում կամ խտրական մոտեցում: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Արարատյան դաշտում ջրառի ծավալներն ավելի են, քան օրենքով նախատեսված առավելագույն չափաքանակը»,- ասաց Կոստանյանը:
Ըստ գլխավոր դատախազի՝ կան հիմքեր կասկածելու, որ ջրօգտագործողների կողմից շահագործվում է ավելի շատ ջրի չափաքանակ, քան թույլատրելի է օրենքով: Այդ փաստի կապակցությամբ Արարատի և Արմավիրի մարզերում հարուցվել է երկու քրեական գործ, որոնց ուղղությամբ իրականացվում են քննչական գործողություններ: Դրա շրջանակներում ուսումնասիրություններ են իրականացվում 120-ից ավելի ընկերություններում՝ պարզելու ապօրինի խորքային հորերի առկայությունը, առանց ջրօգտագործման թույլատվության օգտագործման փաստերը, ժամկետանց ջրօգտագործման պայմանագրի առկայության պայմաններում ջրօգտագործման ապացույցները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ