«Ազատ ընտրությունները միշտ չէ, որ ժողովրդավարության են տանում». ԱՄՆ-ի պետքարտուղար
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին` խոսելով Ուկրաինայի վերջին իրադարձությունների մասին, հայտարարել է, թե չի կարելի անվերապահորեն պնդել, որ ազատ ընտրությունները տանում են ժողովրդավարության: Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությանը:
Փետրվարի 26-ին, զրուցելով լրագրողների հետ, Քերին զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի իրադարձությունների և իշխանությունից Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին հեռացնելու միջև, ինչը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսին: Պետքարտուղարն ասել է, թե այդ դեպքերն ապացուցին, որ միայն ընտրությունները բավարար չեն ժողովրդավարական վարչակարգ հաստատելու համար:
«Ժողովրդավարությունը չի որոշվում բացառապես ընտրություններով: Դուք կարող եք ունենալ դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարություն, բայց դրա հետ մեկտեղ չունենալ ժողովրդավարական ընթացակարգերի վրա հիմնված բարեփոխումներ, որոնք իրապես երաշխավորում են լիարժեք գործող ժողովրդավարություն»,-նշել է Քերին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)