Ինչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք «Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից «Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվ Փաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ) Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում Վենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին «Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը «Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբ Հնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնին 

Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան զույգն է կրում մարտիմեկյան սպանդի առաջնային պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

«Ովքեր են մարտիմեկյան սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները. սա մի հարց է, որի պատասխանը նախաքննությունը մինչ օրս չի տվել, բայց կան հարակից փաստեր, որ թույլ են տալիս կռահումներ անել»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչայանը չբարեհաճեցին անգամ սգի օր հայտարարել 2008 թվականի մարտի օրերին, իսկ նրանց ուղղորդվող նախաքննությունը եզրակացրել է, որ զոհված 8 ցուցարար հանցագործություն էին կատարում մահացու վնասվածքներ ստանալու պահին։ Սա մի փաստ է, որ առնվազն քաղաքական մակարդակում հիմք է տալիս հայտարարելու, որ հենց Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան զույգն է կրում մարտիմեկյան սպանդի առաջնային պատասխանատվությունը։ Սպանությունները տեղի են ունեցել հենց նրանց հրամանով, հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է ՀՀ 10 քաղաքացիների սպանությունները քաղաքական նման հնչեղություն ունեցող համատեքստում սգի օր հայտարարելու առիթ չհայտարարել»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս դահլիճում նստում են մարդիկ, ովքեր կապ ունեն մարտիմեկյան սպանություների կազմակերպման և իրագործման հետ և նկատեց, որ հենց այդ պատճառով էլ ինքը դուրս եկավ դահլիճից` չհարգելով ՀՀԿ-ական պատգամավորի առաջարկը՝ հարգել 10 զոհերի հիշատակը։

«2008  թվականի մարտի մեկը ժողովրդական ընդվզման լուսավոր մի օր էր, որն իշխանությունը ճնշեց տանկերի թրթուրների տակ։ Ժողովուրդը, քաղաքացին ընդվզեց Հայաստանում հաստատված ամենաթողության, լկտիության, թալանի դեմ»,-ասաց նա։

ՀԱԿ պատգամավորը  թվարակեց աղմկահարույց միջադեպերը, որոնք իրավական պատիժ չեն ստացել: Դրանցից էին Մարտի մեկից առաջ «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի կողմից ծեծելով սպանված ջավախահայ Պողոս Պողոսյանի դեպքը, որից հետո ընդամենը «Կուկու» անունով թիկնապահը ստացել էր պայմանական դատավճիռ։ Հետո անդրադարձավ «Օդնակլասնիկի» սրճարանում Սերժ Սարգսյանի մերձավոր պատգամավորի կողմից ծեծելով սպանված ՀՀ քաղաքացի Անդրանիկ Բաբայանին և նշեց, որ պատգամավորը մինչև օրս գտնվում է ազատության մեջ, իսկ «ձևական դատապարտվեցին» նրա երկու թիկնապահները։

Ապա` անդրադարձավ Սերժ Սարգսյանի եղբոր տղայի` Երևանի կենտրոնում կրակոցներին, այնուհետև Ռոբերտ Քոչարյանի՝ կենտրոնի բնակիչներին «իրենց տներից դուրս շպտրելուն»: Փաշինյանը խոսեց նաև արագաչափերի մասին, Սերժ Սարգսյանի եղբորը մեղադրելով «արագաչափերի միջոցով ՀՀ քաղաքացիների գրպանից տարեկան 9 մլրդ դրամը գռփելուն ՝ ի բարօրություն սեփական զավակների, որ նրանք կարողանան Հյուսիսային պողոտայում 10 000 դոլարանոց ծաղկեփնջեր նվիրել իրենց սիրեցյալներին»։

«Ոմանց ակնհայտորեն շարունակում է թվալ, որ Հայաստանում չեն գտնվի մարդիկ, ովքեր կբարձրացնեն լկտիության, ամենաթողության, ցինիզմի նետած ձեռնոցը։ Պարոնա´յք իշխանավորներ, դուք սխալվում եք ձեր հաշվարկներում, Հայաստանի հանրությունը գուցե համբերատար, բայց անինքնասեր չէ։ Չարժե անվերջ զբաղվել հանրության համբերությունը չափելով»,-ասաց Փաշինյանը։

«Եվ ուրեմն, Մարտի մեկի սպանությունները պետք է բացահայտվեն, իսկ սպանությունների կազմակերպիչները պետք է ենթարկվեն օրենսդրորեն սահմանված պատասխանատվության։ Սա մի հարց է, որ չի կարելի դնել քննարկման և սակարկության և Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն է, որ մենք հանգիստ աշխատանքային պայմաններում վերադառնանք այս օրակարգին»,-ասաց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարինԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կանԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ ենԱվելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատներըՍևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել էՄարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռուսաստանի դեսպանը Նորվեգիային մեղադրել է Արկտիկայում լարվածության սրման մեջՌոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC SportԻսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդՌուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններինՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ծոցում լցանավի հետ կապված միջադեպի մասինՀայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԲելգիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի կին ստաժորը Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ովՀայտնի է դարձել Մոսկվայից Թուրքիա չվերթների զանգվածային ուշացումների մասինԺոգան հայտնել է Տյումենի վրա հարձակման ենթադրյալ նպատակի մասին
Ամենադիտված