Երթ` դեպի Ծիծեռնակաբերդ
Հասարակություն
Փետրվարի 27-ին ԵՊՀ Երիտասարդ համալսարանականների միավորում կազմակերպությունը նախաձեռնել էր արդեն ավանդական դարձած երթ' նվիրված Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթի մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդում գտնվող սումգայիթյան զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանը իր ելույթում նշեց, որ ձևավորում են նոր շարժում, որի նպատակն է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբին ներկայացնել Սումգայիթի ցեղասպանության ճանաչման և ոճրագործներին դատապարտման պահանջ, քանի որ կատարվածը համապատասխանում է 1948 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին:
ԵՊՀ Երիտասարդ համալսարանականների միավորում հ/կ


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ