Վարդան Օսկանյանը հրաժարվեց Մարտի մեկի հարցով իր ելույթից
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր շարունակվեց ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված, Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը:
20-ից ավել գրանցված պատգամավորների թվում էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Վերջինս, սակայն, իր ելույթի ժամանակ դահլիճում չէր: Ընդմիջումից հետո Օսկանյանին տրվեց ելույթ ունենալու ևս մեկ հնարավորություն, սակայն նա հրաժարվեց:
Նշենք, որ Օսկանյանը 2008 թվականի Մարտի մեկի դեպքերի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար էր։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ