Համահայկական Ձմեռային խաղեր. կանանց պայքարում Երևանի ներկայացուցիչները միմյանց հետ կիսեցին 1-3-րդ տեղերը
Սպորտ
Համահայկական ձմեռային առաջին խաղերի սնոուբորդի մրցաշարի կանանց պայքարում լավագույնն էր Երևանի 15-ամյա ներկայացուցիչը:
Կանանց մրցապայքարում առաջին տեղում է Երևանը ներկայացնող Լուսինե Հարությունյանը: Մայրաքաղաքի ներկայացուցիչներից Մարիաննա Թովմասյանը զբաղեցրեց երկորդ տեղը, իսկ երրորդը' Լուսինե Բերբերյանն էր:
«Բավականին բարդ էր, իսկ ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա նրանք ավելի շատ էին մարզվում: Սակայն շատ եմ կարևորում Համահայկական խաղերը և ավելի շատ ուրախ եմ հենց մասնակցության համար: Պատրաստ եմ հաջորդ անգամ ևս մասնակցել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հաղթող Լուսինե Հարությունյանը:
Համահայկական խաղերի մասնակիցների համար փետրվարի 28-ը հանգստի օր կլինի: Նրանք կայցելեն Ծիծեռնակաբերդ, Մատենադարան և կլինեն հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում' հյուրընկալվելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն