Ուկրաինա-ԱՄՆ ֆուտբոլի հանդիպումը կանցկացվի Կիպրոսում` անվտանգությունից ելնելով
Սպորտ
Մարտի 5-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում նախատեսված Ուկրաինայի և ԱՄՆ ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում:
Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, խաղի տեղափոխման հիմք է ծառայել ԱՄՆ հավաքականի ցանկությունը' հանդիպումն անցկացնել անվտանգ պայմաններում: Ֆուտբոլի միջազգային կառույցների ղեկավարները ընդառաջել են ամերիկացիների ցանկությանը և հանդիպումը տեղափոխել Կիպրոս:
Մինչ այդ Կիևում նախատեսված Եվրալիգայի «Դինամո» (Կիև)-«Վալենսիա» (Իսպանիա) հանդիպումը նույն՝ անվտանգության պատճառներով տեղափոխվել էր նույնպես Կիպրոս: Այս խաղում դինամոյականները պարտություն են կրել 0:2 հաշվով, և նրանց մարզիչ Օլեգ Բլոխինն ասել է, որ հանդիպման տեղափոխումը շատ վատ է ազդել իր ֆուտբոլիստների վրա, նյարդայնացրել է նրանց:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն