Էլինար Վարդանյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամներին
Քաղաքական
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը փետրվարի 27-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամների հետ: Պատվիրակության առաքելությունն է Հայաստան կատարած այցի ընթացքում պարզել երկրի օրենսդրական գործընթացում առկա խնդիրները՝ հետագայում համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով:
Էլինար Վարդանյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի կատարած աշխատանքը, գործունեության ոլորտները, օրենքների ստեղծման, մշակման և ընդունման գործընթացը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև օրենսդրական աշխատանքում ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությանը և այլ հարցերի ևս:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից